Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաղթեր են տալիս, որպեսզի նրանք դրանցով եվրոպական երկրներում ապաստան ստանան: Մասնավորապես, խոսքը վստահված անձի վկայականների մասին է:

Այսինքն՝ մարդիկ, որոնք իրականում ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հետ կապ չեն ունեցել, կարողանում են վստահված անձի վկայական ձեռք բերել եւ դրանով ներկայանալ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին ու քաղաքական ապաստան ստանալ:

Գեւորգ Մանուկյանը իրեն հայտնի նման մի դեպքի մասին է պատմել: Նա նաեւ չի բացառել, որ փաստաթուղթը հենց այնպես չի տրվել, այլ վաճառվել է: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծիքներ կատարած անձինք հետագայում եվրոպական երկրներում, որպես ընդդիմադիր հալածյալ, ապաստան են ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ