Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անհավատալի է, բայց այս պահին Հայաստանում ապրում է 33 մարդ, ով ծնվել է Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում եւ վերապրել 1915թ. Ցեղասպանությունը: Նրանք, փաստորեն, ավելի քան հարյուր տարեկան են:

ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում քննարկելու է այդ մարդկանց կենսաթոշակը 75 հազար դրամով բարձրացնելու հարցը, դրա համար ամսական պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ ընդամենը 2.5 միլիոն դրամ: Ըստ նախագծի, լրացուցիչ գումարը կհատկացվի այս տարվա ապրիլից եւ մինչեւ տարվա վերջ։ 9 ամսվա ընթացքում այդ նպատակով կհատկացվի 22.5 միլիոն դրամ: Մինչ օրս Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում մինչեւ 1915 թվականը ծնված անձինք իրենց թոշակի հետ ստանում էին 25 հազար դրամ հավելավճար, հիմա կստանան 100 հազար հավելավճար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ