Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, անդրադառնալով գործարարների դեմ վերջերս խստացված ստուգումներին` ասել է, թե հարկայինն իրեն եւս տուգանել է: Նա հայտնել է, որ ստուգումներ են իրականացվել իրեն պատկանող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գործարանում, որոնց արդյունքում իրեն տուգանել են 1.5 մլն դոլարով:

Պատգամավորը նշել է, որ ինքը դատի է տվել հարկային մարմնին, եւ հիմա գործը գտնվում է դատարանում: Հակոբյանը, սակայն, շտապել է հայտարարել, թե համոզված է, որ հարկային մարմիններն ինքնուրույն են գործում` առանց Սերժ Սարգսյանի ցուցումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ