Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱՊՀ Միջպետական բանկի հետ հայաստանյան ոչ մի կառույց իրականում բանակցություն չի վարում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հետգնման կամ պարտքի վերափոխման շուրջ: Միջպետական բանկին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ հարց չի բարձրացվել նաեւ պարտքը ներելու վերաբերյալ:

Մինչ այս, հիշեցնենք, ՀՀ պաշտոնյաները վստահեցնում էին, թե մարտի վերջին Միջպետական բանկի հետ բանակցությունները կավարտվեն, եւ «Նաիրիտի» բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ կառավարությանը, գույքը կհանվի գրավից, ինչն արդեն մեծ հնարավորություններ է ստեղծում աշխատավարձի պարտքի վճարման ու գործարանի վերագործարկման համար: «Շշուկով» էլ ասում էին, թե, ամենայն հավանականությամբ, պարտքը կներվի:

Եթե անգամ ՀՀ ԿԲ-ն բանակցում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, որին պատկանում են ՄԲ-ի 50% բաժնետոմսերը, եւ որը, թերեւս, գլխավոր դերակատարն է այս հարցում, ապա այդ մասին հնարավոր չէ, որ տեղյակ չլինեին Միջպետական բանկում: Թե ո՞ւմ հետ եւ ի՞նչ են բանակցում ՀՀ պաշտոնյաները, ստացվում է, գիտեն միայն իրենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ