Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո մի առանձնակի ճիգով է լծվել կառավարության շենքը, սենյակներն ու դահլիճները նորոգելու գործին: Ըստ «Հետքի»՝ միայն 3 դահլիճի նորոգման համար ծախսվել է 214 մլն դրամ: Մեր հարցին՝ 3 դահլիճի նորոգման գումարը մի քիչ շատ չէ՞, եւ արդյոք առավել հրատապ խնդիրներ չկայի՛ն, Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց, որ նման ծախսն անտրամաբանական է համարում:

«Եթե տեխնիկական-ինովացիոն նորոգման կարիք կար, թող անեին, լարեր անցկացնեին, բայց 214 միլիոն ծախսել ռոկոկոներ ու բարոկոներ սարքելու համա՞ր, դա աբսուրդ է: Այդ գումարով հեշտությամբ հնարավոր կլիներ Գյումրիում 80 բնակարան գնել եւ տրամադրել անօթեւաններին», - ասաց Բարսեղյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ