Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ շարունակ նախապատրաստված եւ քննարկված Ցեղասպանության 100-ամյա տարելիցն արդեն իրողություն է: Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած 4 երկրների նախագահներին ապրիլի 24-ի երեկոյանն արդեն ճանապարհել են:

Մեզ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ճանապարհել է նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ Պուտինի եւ Օլանդի ժամանմանը նրանց դիմավորել է նախագահը, սակայն ստացվում է, որ միայն Օլանդին է ճանապարհել Սերժ Սարգսյանը: Հատկանշական է նաեւ, որ Կիպրոսի նախագահին ճանապարհելու գործը վստահվել է Կարեն ճշմարիտյանին, ում պաշտոնանկության մասին խոսակցությունները չեն դադարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ