Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկություններ էր ստացել, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունենալու աμովյանցիների հետ՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածուին ներկայացնելու համար:

Մեր տեղեկություններով՝ «ժողովին» հրավիրվել էին այն մարդիկ, որոնք իրենց «թաղերում» կարող են ձայն «հավաքել»՝ «լույսի մարդուց» մինչեւ «ժեկի» աշխատող: Սակայն մեկ ժամ հետո Գ. Ծառուկյանի «թեկնածու» Վահագն Գեւորգյանը հավաքվածներին տեղեկացրել էր, թե Ծառուկյանը շտապ գործ ունի եւ չի կարող ներկայանալ հանդիպմանը:

Եւ այսպես, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպումը տեղի էր ունենալու Աբովյանում՝ ԲՀԿ-ի նախկին կենտրոնական գրասենյակում: Մինչ այդ, սակայն, Գ. Ծառուկյանը հանձնարարել է, որ գրասենյակի «պատից» հանեն ԲՀԿ-ի ցուցանակը եւ «մաքրեն» բոլոր այն պաստառները, որոնք հիշեցնում են ԲՀԿ-ի մասին: Երեկ «Ժողովուրդ»-ն արձանագրեց, որ Ծառուկյանի հրահանգը կատարվել է. բոլոր ցուցանակները հանված էին:

Արդեն ժամը 14:30-ին գրասենյակ էին գալիս տարբեր տարիքի ու սեռի մարդիկ, տարբեր մեքենաներով: Որոշ ժամանակ հետո գրասենյակ եկավ նաեւ Գ. Ծառուկյանի ՙհովանավորյալը՚` Վահագն Գեւորգյանը: Նա անմիջապես նկատեց լրագրողներին, որոնք հավաքված սպասում էին Գ. Ծառուկյանի գալուն: Ուղիղ մեկ ժամ անց «Ժողովուրդ»-ը նկատեց, որ հավաքվածները գրասենյակից հեռանում են: Նրանցից մի քանիսը «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ իրենց ասել են` առայժմ գնացեք. «Ասեցին՝ Ծառուկյանը շտապ գործ ա ունեցել ու գնացել ա ըտեղ, ասեցինª գնացեք, հետո կզանգենք ձեզ, օր, ժամ կասենք, կգաք»,-մեզ հետ զրույցում ասաց մի պապիկ, որը շտապ գրասենյակից հեռացավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ