Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած հրապարակային հերքումներին՝ մեր աղբյուրները պնդում են, որ կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու հարցը: Խնդիրն ունի բովանդակային եւ տեխնիկական կողմ: Բովանդակայինը սահմանադրական փոփոխություններն են:

Ըստ այդմ եթե Սերժ Սարգսյանը որոշի անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին, ՀՅԴ համար կոալիցիա մտնելու խոչընդոտը կվերանա:

Ինչ վերաբերում է հարցի տեխնիկական կողմին մեր տեղեկություններով, քննարկվում է նաեւ այսպես ասած թաքնված կոալիցիայի տարբերակը, երբ ֆորմալ կոալիցիա չկա, բայց որոշ պաշտոններ տրվում են ՀՅԴ-ին: Որպես օրինակ՝ բերվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեպքը: Նա փաստացի կոալիցիայի մեջ է Սերժ Սարգսյանի հետ, բայց ֆորմալ առումով նրա հետ կոալիցիոն հուշագիր չի ստորագրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ