Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Աշոտյանը, ով ժխտելով ժխտում է, որ երբեւէ կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, օրերս ԱԺ միջանցքում դժգոհեց լրագրողներից, «էնքան եք նավսելու, որ մինչեւ մեռնելս մնամ կրթության նախարար, մեկ ուղարկում եք Գերմանիա՝ դեսպան, մեկ՝ Ռուսաստան, շնորհակալ եմ, ես իմ տեղում նորմալ աշխատում եմ, եւ ընդհանրապես՝ լրատվական միջոցներդ չհոգնեցի՞ք իմ ճակատագիրը «կերտելուց»:

Դեռ խոսքը չէր ավարտել, երբ մոտեցավ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ու թե՝ զանգում եմ՝ չեք վերցնում, պարոն Աշոտյան, ինչի՞ չեք վերցնում: «Նախարարական համաժողով ունեի, զանգում եք էս օրերին, որ ինչ անեք, չեմ հասկանում, կարո՞ղ է զանգում եք՝ պորտֆելս եք ուզում»,- հարձակման անցավ Աշոտյանը: Մինասյանը մի պահ շփոթվեց, ապա արագ կողմնորոշվեց, ձեռքի պորտֆելը պարզեց Աշոտյանին, թե՝ «Առ պորտֆելը, ես ուրիշ հարցով էի քեզ զանգում»: Ապա իրենց հումորից գոհ՝ ապագա կոալիցիոնիստները ցուցադրաբար ողջագուրվեցին, հեռացան՝ «ուրիշ» հարցով զրուցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ