Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի արդեն հայտնի հանդիպումից հետո երեկ լուրեր տարածվեցին, թե Բաղրամյան 26-ում քննարկվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելու հարցը: Ավելին, նշվում էր, թե ԲՀԿ-ին նախարարական 2 պորտֆել են տալու քաղաքաշինությունը եւ մշակույթը:

Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը սույն խոսակցությունների վերաբերյալ ասաց հետեւյալը. «Անկեղծ ասած՝ շոգը, իմ տպավորությամբ, դեռեւս այնպիսին չէ, որ տապի ազդեցության տակ նման երեւակայական մտքեր ծնվեն: Քանի որ թեման կատարյալ աբսուրդ է, պատասխանեմ կարճ, ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա»:

Իրականում, ըստ մեր տեղեկությունների, քաղաքաշինության նախարարությունը հանձնվելու է Դաշնակցությանը, որի՝ կոալիցիա մտնելու հարցը հիմա էլ աշուն է տեղափոխվել: ՀՅԴ-ն նաեւ ԿԳՆ-ն է ուզում, որը նրան չեն տալիս, փոխարենը՝ առաջարկում են սոցապը, որը ՀՅԴ-ն չի ուզում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ