Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության նախագծի հետ որքան ծանոթանում ենք, այնքան ամրապնդվում է կարծիքը, որ հեղինակների հետ մի բան այն չէ, եւ առնվազն սթափ վիճակում չեն գրել տեքստը: Ում մտքով կանցներ, որ օրերից մի օր իրենց իրավաբան եւ սահմանադրագետ համարող մասնագետների խումբը կառաջարկի Սահմանադրության տեքստում սպանությունն արդարացնող ձեւակերպում ներառել:

Ինչպե՞ս, բացատրենք նախագծի 23-րդ «Կյանքի իրավունքը. Մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետում բառացի գրված է «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Մինչդեռ գործող Սահմանադրության մեջ այսպես է ձեւակերպված. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: Ու եթե գործող Սահմանադրությունում լիներ նոր նախագծում առկա ձեւակերպումը, ապա 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո կարող էին ասել, որ 10 մարդու սպանությունը «բացարձակապես անհրաժեշտ է» եղել: Մնում է հարցադրել, թե ի՞նչ զարգացումների է պատրաստվում ռեժիմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ