Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանն Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումներն ավելացրել է 1,7 անգամ՝ հասցնելով 212,3 մլն դոլարի: Իսկ ընդհանրապես, ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի, իրենց երկրի տնտեսության մեջ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն առաջին կիսամյակում աճել են 44,1 տոկոսով՝ հասնելով 3,1 մլրդ դոլարի:

Այս փաստը ուշագրավ է այն առումով, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը նաեւ հիմնական տնտեսական գործընկերն է, նաեւ ԵՏՄ-ում, վերջին տարիներին նվազեցրել է իր ներդրումները ՀՀ-ում: Առայժմ հրապարակված են 2015թ. առաջին եռամսյակի տվյալները, ըստ որի՝ Հայաստանում ՌԴ ուղղակի ներդրումները նվազել են 65 տոկոսով, իսկ ընդհանրապես, ՀՀ ներդրումները կրճատվել են կիսով չափ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ