Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ եւ ՌԴ համապատասխան ծառայությունների միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը պետք է տեղի ունենա մինչեւ օգոստոսի 10-ւ: Դատական առաջին նիստը պետք է կայանա Գյումրիում, 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:

Ըստ մեր աղբյուրի՝ երբ ռուսական կողմը կհրապարակի Պերմյակովի գործով իր մեղադրական եզրակացությունը, եւ կհայտարարվի, որ քրեական գործի հետագա դատաքննությունը հանձնվում է ՀՀ իրավապահ մարմիններին, այդ պահին դատական նիստը կարող է ընդմիջվել, եւ այդ պահից Պերմյակովը կհայտնվի ՀՀ իրավապահների ենթակայության տակ:

Ըստ մեր աղբյուրի՝ ռուսական կողմն իր համաձայնությունն է տվել, որ դատաքննության ավարտից հետո, երբ դատարանը վճիռ կկայացնի, Պերմյակովն իր պատիժը կրի Հայաստանի կալանավայրում, ամենայն հավանականությամբ ցմահ կալանավորների խցերից մեկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ