Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է Լիլիթ Մանուկյանի, նրա մայրիկ Անուշի ու եղբայր Արմենի գործի դատական քննությունը:

Ընտանեկան այս խմբի գործողություններից տուժել է տաքսու վարորդ Դանիել Պ.-ն: Լիլիթն ու նրա մայրը մեղադրվում են տուժողի առողջությանը թեթեւ վնաս հասցնելու, Լիլիթը նաեւ՝ գույքին վնաս հասցնելու համար, իսկ Լիլիթի եղբայրը՝ նույն տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար:

Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում: Միաժամանակ նա ճանաչվել է որպես սահմանափակ մեղսունակ անձ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի նոյեմբերի 8-ին, գիշերվա ժամը 3-ին Լիլիթ Մանուկյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, նստել է Դանիել Պ.-ի «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենան: Երբ հասել են Երեւանի Շիրակի 45 հասցեում գտնվող օժանդակ տնտեսության տարածք, ուղեվարձի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ուղեւորուհու եւ վարորդի միջեւ:

Լիլիթը ոտքերով ու ձեռքերով, ապա փայտով, մալուխով ու քարով հարվածներ է հասցրել տաքսիստին,նրա առողջությանը հասցրել է թեթեւ վնաս:

Այնուհետեւ, ըստ մեղադրանքի, Լիլիթը վնասել է մեքենայի հետեւի լուսարձակները, ապա բարձրացել է մեքենայի շարժիչի ծածկոցի վրա, ոտքերով հարվածել ու վնասել է մեքենայի դիմապակին՝ դիտավորությամբ գույքային վնաս պատճառելով մեքենատիրոջը:

Լիլիթի մայրիկը, տեսնելով, որ դուստրը կռվում է վարորդի հետ, նույնպես հարձակվել է վարորդի վրա, հարվածել է նրա դեմքին, ճանկռել է, վնասել է աչքը, ըստ մեղադրանքի՝ նույնպես թեթեւ վնաս է հասցրել տուժողի առողջությանը:

Առավել ուժեղ հարվածներ տուժողին, ըստ մեղադրանքի, հասցրել է Լիլիթի եղբայրը եւ նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ