Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատը նշանակվել է օգոստոսի 12-ին: Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ քննչական կոմիտեն դեռեւս չեն ավարտել Ավետիսյանների սպանության քրեական գործի թարգմանությունը, բայց դատավարության օրն արդեն իսկ նշանակվել է:

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են՝ որքան հնարավոր է շուտ սկսել դատավարությունը: Այս շտապողականությունը թերեւս մեկ հանգամանքով կարող է պայմանավորված լինել՝ դատավարությունը մինչեւ Սուրբ Խաչի տոնը՝ սեպտեմբերի 14-ը, ավարտելու ձգտումով:

Փաստ է, որ Հայաստանում հանգուցյալների հիշատակը հարգելու տեսանկյունից Սուրբ Խաչի տոնն ու դրան հաջորդող մեռելոցի օրը առանցքային նշանակություն ունեն: Կասկածից վեր է, որ Ավետիսյանների Սուրբ Խաչի արարողությանը գյումրեցիները եւ Հայաստանի ողջ բնակչությունը առանձնահատուկ նշանակություն է տալու: Ուստի բնական է, որ ՀՀ իշխանությունները պետք է ձգտեն, որ Պերմյակովի դատավարությունը մինչ այդ արդեն ավարտված լինի կամ առնվազն թեւակոխած լինի ավարտական փուլ, եւ այլեւս կասկածի տեղիք չլինի, որ նրա պատիժն առավելագույն է լինելու՝ ցմահ ազատազրկում:

Ընդ որում, եթե Պերմյակովը դատարանում եւս ընդունի իր մեղքը եւ միջնորդի դատավարությունն արագացված ընթացակարգով անցկացնել, ապա հնարավոր կլինի մինչեւ Սուրբ Խաչի տոնը մեղադրական դատավճիռը եւս արձակել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ