Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսին, ավանդաբար, Հայաստան են հրավիրվում արտերկրում աշխատող մեր բոլոր դեսպանները, եւ մի քանի օր տեւող հավաք է ընթանում, որի ժամանակ նրանց առաջիկայի հետ կապված հրահանգներ-հանձնարարականներ են իջեցնում: Բայց այս օգոստոսը դիվանագիտական առումով թեժ է՝ նաեւ կապված մի քանի երկրներում դեսպանների սպասվելիք փոփոխությունների հետ: Մասնավորապես, օրակարգում է Ռուսաստանում եւ Բելառուսում ՀՀ դեսպանների ռոտացիայի հարցը: Բանն այն է, որ Օլեգ Եսայանից վաղուց դժգոհություններ կան, բացի այդ, նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ ենթադրվում է, որ նրան հետ կկանչեն: Թեեւ չի բացառվում նաեւ, որ նշանակեն Բելառուսում ՀՀ դեսպան՝ Արմեն Խաչատրյանի փոխարեն:

Մենք մայիսին գրել էինք, որ ՀՀ Աժ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի եւ շուտով պաշտոնանկ է արվելու: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ նրան երիկամի փոխպատվաստում է արվել, ինչը հաջող է անցել: Նրան փոխարինողի հարցը կախված է Ռուսաստանում դեսպանի նշանակումից, այս տեղի համար թեժ պայքար է գնում:

Ընդ որում, դեսպանի թեկնածուներից մեկն էլ Հրանուշ Հակոբյանն է, ում կամ Բելառուս, կամ որեւէ արաբական երկիր կտանեն: Իսկ նրա փոխարեն սփյուռքի նախարար կնշանակվի մի քանի ամիս առաջ փոխնախարար նշանակված Վահագն Մելիքյանը՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանի որդին, ում հետ Սերժ Սարգսյանը շատ մտերիմ է: Վահագն Մելիքյանն Արգենտինայում ՀՀ դեսպանն էր, սակայն շատ կարճ պաշտոնավարեց՝ 2014-ի դեկտեմբերին իր տեղը զիջելով Ալիկ Հարությունյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ