Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նաիրիտ»-ի վերագործարկման պահանջ դնելն անտրամաբանական է: Ես չգիտեմ, թե ով է հրահրել, ուղղորդել «նաիրիտցիներին», բայց «Նաիրիտ»-ի վերագործարկումն անհնար է եւ անհիմն»,-մեզ ասաց գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը:

Մեր հարցին՝ արժանահավա՞տ է, որ աշխատակիցների աշխատավարձը վճարվել է Որոտանի կասկադի վաճառքից գոյացած միջոցներից, Ներսիսյանը պատասխանեց. «Դե, երեւի արդեն վստահ են, որ այդ գործարքի գումարը կփոխանցվի, մի տեղից վերցրել տվել են մարդկանց փողը, ու երբ այդ գործարքի գումարը տան, կդնեն տեղը: Իս եթե դա էլ չի, ապա հեչ չէ՝ վարչապետը, նախագահը «լավ տղեքից» մի երկու հոգու կանչել են, ասել են 15 մլն փող ա պետք, ամեն մեկդ էսքան փող տվեք, ու «լավ տղեքն»էլ մուծվել են: Չի բացառվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ