Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին ՀՀ-ում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Սա նշանակում է, որ ջերմաստիճանն էլի կբարձրանա:

Առանց այդ էլ, ինչպես ասում են, վիճակը վիճակ չէ: Երեկ Վայոց Ձորի Արենի համայնքում գրանցվել է +41 աստիճան տաքություն: Մայրաքաղաք Երեւանում գրանցվել է մի փոքր ցածր՝ +40,6 աստիճան: Մեղրիում գրանցվել + 38, իսկ Հայաստանի ամենացածր կետում՝ Բագրատաշենում՝ 37 աստիճան տաքություն:

Այսօրվա համար օդերեւութաբանները կանխատեսել են 40 աստիճան տաքություն:

Ամեն դեպքում՝, եթե առաջիկա օրերին սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, եւ «Հիդրոմետն» այդ մասին հայտարարությամբ է հանդես գալու, սա նշանակում է, որ ջերմաստիճանը կարող է հատել անգամ +42-ի շեմը, որը Երեւանի համար ռեկորդային է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ