Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը Էրեբունի-Երեւան տոնակատարությունների ծախսերը շփոթել է պետական գաղտնիքի հետ ու հրաժարվում է քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնել, թե ինչպես է տնօրինել ավելի քան հարյուր հիսուն միլիոն դրամը։

Դեռեւս սեպտեմբերի վերջին մեր թղթակիցը գրավոր հարցում է արել քադաքապետարան խնդրելով տրամադրել նախորդ տարվա «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ծախսերի քաղվածքը ու նաեւ այս տարի նախատեսված տոնակատարությունների նախահաշիվը։ Նաեւ հետաքրքրվել է, թե նշված 2 տարիներին այդ միջոցառումների համար որքան գումար են նվիրաբերել հովանավոր կազմակերպությունները։ Հայտնի է, որ թե նախորդ, թե այս տարի համայնքային բյուջեից հատկացվել է 130 միլիոն դրամ, բայց դրանից բացի եղել են նաեւ մասնավոր փոխանցումներ։

Սակայն այս հարցերի վրա լույս սփռել քաղաքային իշխանությունները չեն ցանկանում եւ մեր գրավոր հարցումը մնացել է անպատասխան: Թեպետ օրերս հրավիրված ասուլիսի ընթացքում փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, որոշակի դժկամությամբ, բայց մեր թղթակցին պատասխանել էր, որ հովանավորներից այս տարի ստացել են 30 մլն դրամ ու այդ թիվը մեծանալու միտում ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ