Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսպիսով՝ այլեւս ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը գլխավորելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս երեկ լրագրողների հետ զրույցում նման հնարավորությունը չի հերքել` միաժամանակ ասելով, որ խնդիրը վերջնական լուծում կստանա եկող շաբաթ` ՀՀԿ-ի խորհրդի նիստում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանից բացի՝ իշխանական կուլիսներում քննարկվել է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը: Բայց նրա թեկնածության վրա կանգ չեն առել այն պատճառով, որ տեղական` ընտրական գործընթացներում առավել փորձառու չէ, քան Աբրահամյանը: Նա մասշտաբային ծրագրերն է օրինակելի իրագործում` ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանը երեկ միանշանակ վստահեցրել է, որ սահմանադրական հանրաքվեի շտաբում իր աշխատելու ընթացքում «ժամանակավորապես» չի հրաժարվելու վարչապետի պաշտոնից: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ կառավարությունից պարզել, թե արդյոք այդ հայտարարությունը նշանակում է, որ քարոզարշավի շրջանում Հովիկ Աբրահամյանը նաեւ արձակուրդ չի մեկնելու եւ շարունակելու է սովորականի պես պաշտոնավարել` միեւնույն ժամանակ ղեկավարելով սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը: Սակայն մեզ չհաջողվեց մեր հարցման պատասխանը ստանալ:

Ամեն դեպքում, առկա իրավիճակում առավել հավանական է, որ Հովիկ Աբրահամյանը շտաբը կղեկավարի առանց արձակուրդ մեկնելու, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ