Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ես լիահույս եմ, որ Արեւելյան գործընկերություն ծրագիրը հաջող ընթացք կունենա։ Ակնհայտորեն մենք ունեցել ենք եւ ունենք խնդիրներ, սակայն դրանք բնական էին, քանի որ ԵՄ-ն գործ ուներ 6 տարբեր երկրի հետ, որոնք առաջնորդվում էին իրենց շահերով ու խնդիրներով։ Մենք ունեինք խնդիրներ Ադրբեջանի եւ Բելառուսի հետ, Ադրբեջանի կայացրած որոշումը մեզ չի գոհացնում, բայց Բելառուսում մենք արդեն փոփոխություններ ենք տեսնում, եւ ես կարծում եմ, որ այդ երկրում մի քանի օր առաջ կայացած ընտրությունները ցույց են տալիս, որ Մինսկը կվերադառնա մեր` եվրոպական համայնք,- «168 ժամ» թերթի հետ զրույցում այս մասին է ասել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին, ու հավելել.

«Կարծում եմ, որ Բաքուն եւս ապագայում կփոխի իր որոշումը։ Հայաստանի հետ Եվրոպական միությունը կարողացավ հաղթահարել երկու տարի առաջ ձեւավորված ճգնաժամը` նոր համաձայնագիր կնքելու հիմքերը դնելով»։

Նա նաեւ նշել է, որ ԱլԳ երկրներն այլընտրանք չունեն, քանի որ նրանք պարզապես հնարավորություն չունեն աշխարհում ավելի ամուր դիրքեր ունենալ, քան ԵՄ-ի հետ համագործակցությունն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ