Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները նախատեսում են հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը կրճատել առնվազն տասով։ Այսինքն, ներկայիս 131-ի փոխարեն հաջորդ գումարման ԱԺ-ն առավելագույնը 121 պատգամավոր է ունենալու։

Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվելիք Սահմանադրության նախագծի 4-րդ գլխի 89-րդ հոդվածի 1-ին կետում ֆիքսված է, որ Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից։ Այս օրերին քաղաքական եւ մասնավորապես իշխանական շրջանակներում բավական մտահոգ քննարկում են պատգամավորների քանակն առնվազն 10-ով կրճատելու որոշումը։ Առանց այն էլ, գործող պատգամավորներից շատերի ճակատագիրը խիստ մշուշոտ է։

Ավելին, ՀՀԿ-ի կոալիցիոն նախկին գործընկեր ԲՀԿ-ի մի շարք պատգամավորներ, ովքեր ԲՀԿ-ում տեղի ունեցած փետրվարյան ցնցումներից հետո շտապեցին լքել այդ կուսակցությանը, ընդհանրապես չեն պատկերացնում, թե իրենք որ կուսակցության ցուցակ կարող են խցկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ