Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձեւերի նախագծեր, որոնցից մեկը հաստատվել Էր 15 օր առաջ, մյուսն Էլ կհաստատվի եկող երկուշաբթի։

ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23–ին քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին։ Այն տապալելու որեւէ շանս այլեւս չկա եւ, բնականաբար. սույն զեկույցը կդաոնա բանաձեւի նախագիծ եւ քննարկման կդրվի հունվարին նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանում։ Նույն նստաշրջանում, հիշեցնենք, քննարկվելու է նաեւ 15 օր առաջ ընդունված «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձեւի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ուոլթերի զեկույցի 17-րդ կետում խոսվում էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին։ Այսինքն, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ