Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ վերջին ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են ընթանում ձեռնարկության ծախսերը նվազեցնելու նպատակով։ Նման քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ այս տարվա անցած տասը ամիսների ուղեւորափոխադրումների նվազման արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը նվազել է առնվազն 7 մլն դոլարի չափով։ Ակնհայտ է, որ մինչեւ տարեվերջ այդ անկումը շարունակվելու է, եւ միամտություն կլինի կարծել, թե եկող տարի իրավիճակը կտրուկ կլավանա։

Կրճատումների լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»–ը զրուցեց օդանավակայանի մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանի հետ, ըստ որի՝ գործընթացն այլ կերպ է կոչվում. «Կրճատումներ չեն ընթանում։ Որեւէ արտառոց բան չկա։ Օպտիմիզացիոն գորընթացներ են, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկացած այլ հիմնարկներում էլ իրականացվում են»։

Իրականում, սակայն, ինչպես էլ կոչենք «Զվարթնոցում» տեղի ունեցող զարգացումները, միեւնույն է՝ փաստ է, որ դրանց արդյունքում ինչ-որ հաստիքներ վերացվում են, ծախսերն են կրճատվում, ուստի, անկախ ամեն ինչից, կրճատումների հետ գործ ունենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ