Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը տարածաշրջան «անհուն տենչանքով» է լցրել Ռուսաստանի անչափ խանդոտ սիրտը, մանավանդ՝ Հայաստանի մասով:

Հայաստանյան ռուսական «պապից ավելի կաթոլիկները» եւ անգամ ինքը՝ դեսպան Վոլինկինը, լվացել է իր «վոլինկաները», ուշի-ուշով սպասում է «յուրոփ» տիկնոջը՝ տեսնելու-հասկանալու, ինչ է ասելու նա, եւ ինչ են պատասխանելու նրան  հայոց իշխանները, քանիզի 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տիկինը յուր հետ «բլիթներ» բերած կլինի, իսկ «մտրակների» մասին կողմերը միմյանց կհասկանան լռելյայն:

Բանն այն է, որ հայկական կողմը մինչեւ հիմա խիստ դիվանագիտորեն եւ չափավոր է արձագանքելն ԵՄ «սիրուն», հիմա՝ Սահմանադրական փոփոխությունից հետո, Ռուսաստանը տագնապում է՝ հայերը հանկարծ ինքնավստահ չդառնա՞ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ