Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ նոր ԸՕ նախագծի մի քանի առանցքային խնդիրների շուրջ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Մասնավորապես, ՀՀ իշխանությունները չեն կարողանում միաժամանակ երկու խնդրի լուծում համատեղել, որպեսզի հա՛մ կարողանան ընտրական նոր օրենսգրքով առաջարկվող լուծումները եվրոպացի փորձագետների սրտով անել, հա՛մ էլ հետագայում հնարավոր լինի ընտրությունների ելքը վերահսկել:

Այն տարբերակները, որոնցով հնարավոր կլինի ընտրությունների ելքը վերահսկել, այնպիսի խայտառակ պատկեր են կանխատեսում, որ ոչ մի եվրոպական կառույց նման պայմաններում չի համաձայնի ընտրությունների արդյունքներն ընդունել, առավել եւս նոր համակարգի վրա փող ծախսել: Իսկ ընտրությունների կազմակերպման, այսպես կոչված, ոչ խնդրահարույց մոտեցումներն էլ նվազեցնում են ընտրությունների վերահսկման, կեղծման հնարավորությունները, այսինքն՝ իշխանությունների համար լուրջ վտանգներ են պարունակում:

Արդյունքում, ՀՀ իշխանությունները դեռեւս չեն կողմնորոշվում ինչպես վարվել: Դրա համար անգամ Սերժ Սարգսյանի հրամանագիրն անտեսվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ