Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետեւանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնազվի Հայաստանի համար՝ պայմանավորված նավթի գներով: Իմ հաշվարկներով՝ այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20 տոկոս, հաշվի առնելով նավթի գների անկումը: Սակայն կարեւոր է  նաեւ հասկանալ, թե ինչպես է գազի գինը փոխվում սահմանին»,-մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով գազի գնի վերանայման հարցով ընթացող հայ-ռուսական բանակցություններին:

Նրա համոզմամբ՝ Սարգսյան-Պուտին հանդիպմանն այս հարցը եւս քննարկվել է:

Հարցին, թե Դմիտրի Մեդվեդեւի՝ ապրիլին սպասվող այցի ժամանակ որոշակիություն կմտնի՞ այս հարցում, Սիմոնովը պատասխանել է, որ չի կարելի բացառել: «Այցի օրակարգին ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ վարչապետները չեն շրջանցի այս հարցը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են»,-ասել է նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ