Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել եւ երեկ հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված սոցիալ-տնտեսական հիմնական ցացանիշները։ Գրեթե բոլոր ոլորտներում ԱՎԾ-ն կրկին արձանագրել է տպավորիչ աճ։

Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.7 տոկոսով։ Արդյունաբերությունում ԱՎԾ-ի գրանցած աճը գրեթե երկնիշ է՝ 9.9 տոկոս։ Մոտավորապես նույնքան էլ կազմում է ծառայությունների ոլորտի աճը՝ 9.8 տոկոս։ Ի դեպ, ծառայությունների ոլորտում նման աճը ստացվել է «մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ» ենթաոլորտում արձանագրված աճի հաշվին։

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը իր հրավիրած ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, թե իրենց ուսումնասիրությունների համաձայն նշված ենթաոլորտում աճը պայմանավորված է կազինոների հաճախելիության աճով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ