Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ խորհրդարանական ուժերը «ձեռուոտ» են ընկել նորից պատգամավորական տեղեր ունենալու համար, մինչդեռ արտախորհրդարանական կուսակցությունները շատ պասիվ են այս հարցում: Նրանցից շատերը սպասում են, թե ընդդիմադիր ինչպիսի բեւեռներ կստեղծվեն, որպեսզի կողմնորոշվեն, թե ում «պոչից» են բռնելու:

Մեր տեղեկություններով, ԱԺՄ-ն է փորձում նոր «խոսքով» քաղաքական ասպարեզ վերադառնալ: Կուսակցությունում ստեղծվել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական խումբ, որը փորձում է բեկոր առ բեկոր կուսակցությունը հավաքել, ուժերը համալրել, ու երբ հնչի «համազարկը», սկսել ակտիվ քարոզարշավը:

Իսկ մեկնարկի համար նրանց պակասում է նախագահականի թույլտվությունը: Այսօր ԱԺՄ-ում քննարկում են ընտրություններին միայնակ մասնակցելու նպատակահարմարության հարցը, սակայն սա դեռ վերջնական որոշում չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե կուսակցությունում ինչպիսի համախմբում կիրականացվի: Ի դեպ, ԱԺՄ-ն «խաղալու» է ընդդիմության դաշտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ