Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» ի տեղեկություններով՝ ՀԺԿ նախկին անդամ «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի» գործով նոր քրեական գործ է հարուցվել։ Վիրաբյանը գործով ճանաչվել է տուժող եւ հրավիրվել հարցաքննության։

Ավելի վաղ Եվրադատարանն այս գործով որոշում կայացրեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Վիրաբյանը կրկին դիմեց Հայաստանի արդարադատությանը՝ մեղավորներին պատժելու համար:

Հիշեցնենք, որ քննչական մարմինը դեռ 2004 թվականին հրաժարվել էր գործ հարուցել Վիրաբյանին խոշտանգելու մեղադրանքով՝ համարելով, որ ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի չեն ենթարկել: Աչք փակվեց անգամ այն հանգամանքի վրա, որ Վիրաբյանը օրեր շարունակ անցկացրել է հիվանդանոցում, դաժան ծեծի հետեւանքով վիրահատվել: Ավելին՝ Գրիշա Վիրաբյանին վիրահատող բժիշկների հավաստմամբ՝ եթե վիրահատությունը փոքր-ինչ ուշանար, ապա նրա կյանքը հնարավոր չէր լինի փրկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ