Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատկապես ապրիլյան սրացումներից հետո, երբ հայկական կողմից ասիմետրիկ հարվածներ հասցնելու, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարը կամ Բաքու-Ջեյհան նավթատարը խոցելու հնարավորության մասին հայտարարություններ հնչեցին, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը Աղրբեջանի տարածքից Վրաստանով եւ Թուրքիայով անցնող նավթագազային հաղորդակցուղիների անվտանգության հարցը դարձրեցին օրակարգային քննարկման առարկա։ Նախօրեին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված չորրորդ գագաթնաժողովի ընթացքում, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են այդ խնդրի լուծման ուղղությամբ երեք երկրների ուժերի համատեղման հարցը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այդ կապակցությամբ ասել է «Երեք երկրների նախարարները քննարկել են նավթամուդերի անվտանգության ապահովման հարցը, եւ այդ հաշվով համաձայնության հասել»։

Սա ուշագրավ հայտարարություն է այն առումով, որ առնվազն Բաքու-ՋԵյհան նավթատարի դեպքում նման համաձայնությունն արդեն իսկ առկա էր դեռեւս 2003 թ-ից, երբ այդ երկրների հատուկ ծառայությունների միջեւ փոխգործակցության արձանագրություն ստորագրվեց։

Հետեւաբար այն, որ այժմ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները որոշել են թարմացնել այդ համաձայնությունը եւ վերստին հայտարարել, որ Ադրբեջանից Թուրքիա ձգվող նավթագազամուղները իրենց համատեղ ռազմական վերահսկողության տակ են, ցույց է տալիս, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են հայկական կողմի սպառնալիքներից՝ պատերազմի հնարավորության դեպքում այդ կարեւորագույն օբյեկտները խոցելու շուրջ։

Սա, իհարկե, բարդացնելով նման հեռանկարի իրագործումն, այնուհանդերձ, որւէ կերպ չի բացառում այն։ Ուստի հայկական կողմից հենց այդ ուղղությամբ հայտարարությունները, կարծում ենք, ադրբեջանական նոր սադրանքների սանձազերծման դեպքում պետք է առավել կոշտ եւ վճռական բնույթ ստանան։ Այդ մասին պետք է հայտարարկհ արդեն ոչ թե երկրի նախկին պաշտպանության նախարարի մակարդակով ինչը որ արվեց այս օրերին, այլեւ հենց ներկայիս՝ գործող ռազմական հրամանատարության կողմից։

Հատկապես առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում նման հայտարարությունները նաեւ լրջորեն կվտանգեն Ադրբեջանի առաջիկա ծրագրերը՝մասնավորի կասպիական Շահ Դենիզ հանքավայրից սկիզբ առնող Տրանսատլանտյան գազամուղի (7/ա^Բ) կառուցումը, որը նախատեսված է ավարտին հասցնել 2019 թ-ին։ Ի վերջո, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմի պահվածքը հերթական անգամ ցույց տվեց, որ այդ երկիրը, բացի ուժի լեզվից, որեւէ այլ՝ դիվանագիտական կամ հումանիտար լեզու չի հասկանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ