Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին նորից պատգամավոր դարձնելու հարցը: Ընդ որում, նա 2017 թ.  ընտրություններում նորից պետք է ԲՀԿ համամասնական ցուցակով ներկայանա:

Ծառուկյանը, ճիշտ է, անցած տարվա փետրվարյան իրադարձություններից հետո հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ լինելուց, սակայն մինչ այժմ շարունակում է մնալ այդ կուսակցության անդամը: Մեր տեղեկություններով, վերջինիս անգամ առաջարկվել է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալ, բայց նա չի համաձայնել: Այնպես որ, նա կարող է ոչ միայն ընդգրկվել ԲՀԿ ցուցակ, այլեւ գլխավորել այն:

Ի դեպ, իշխանությունը կարծում է, որ ԲՀԿ ցուցակում Ծառուկյանի ընդգրկվելը լուծում է եւս մեկ՝ այդ կուսակցության ռեյտինգի հարցը, ինչը հայտնի իրադարձություններից հետո տուժել էր:: Իշխանությունները մտածում են, որ 2017 թ. եթե Ծառուկյանը պետք է նորից պատգամավոր դառնա, եւ ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ապա այդ երկու հարցերը կարելի է մեկտեղել: Ծառուկյանը կդառնա պատգամավոր եւ իր անձով ընտրություններին որոշակի ռեյտինգ կբերի նաեւ ԲՀԿ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ