Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում սպասվող փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ոչինչ չի հայտնում, նա միանձնյա որոշումներ է կայացնում: «Բոլորին կասկածում է եւ ստուգում, առաջիկա պլանների մասին էլ՝ ով կմնա, ով կգնա, ոչինչ չգիտեն, անգամ ամենամոտ կանգնած մարդիկ»,-պատմում է մեր աղբյուրը:

Այս օրերին նորից բուռն քննարկվում են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին լուրերը։ Ասում են, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին էլ ետ կուղարկեն Ֆրանսիա՝ դեսպան:

Ի դեպ, Ֆրանսիայում մեր դեսպանը՝ Վիգեն Չիթեչյանը, որը պաշտոնավարում է 2009 թվականից, ծառայության ժամկետը վաղուց է լրացրել, բայց նրան ետ չեն կանչում, եւ նա, ըստ էության, տեղապահ է մնում, որպեսզի երբ գա պահը, այդ տեղն զբաղեցնի Նալբանդյանը։ Թե երբ կլինեն այս նշանակումները, լավատեղյակները պնդում են, որ մինչեւ ընտրությունները դժվար թե նման արմատական փոփոխություն լինի, բայց դե՝ ո՞վ գիտի»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ