Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի ամիս է՝ խոսակցություններ են ընթանում, որ ԼՂՀ Սահմանադրության հարցն օդում կախված է. ապրիլյան պատերազմից հետո հասկացել են, որ Արցախում կառավարման մոդելը փոխելը վտանգավոր է։

Ինչ-որ պահի, ասում էին, կանգնել են «ամերիկյան մոդելի» վրա՝ ուժեղ նախագահ, առանց վարչապետի։

Երեկ, կարելի է ասել, պաշտոնապես հայտարարվեց այդ գործընթացը կասեցնելու մասին. ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Հնարավոր է, որ հայեցակարգի ներկայացումը հետաձգվի»։ Իսկ այն պետք է ներկայացվեր օգոստոսի 1-ին։ Մեր տեղեկություններով, նախագահական կառավարումը ԼՂՀ-ում պահպանելու որոշումը կարելի է կայացված համարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ