Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ.

Դժգոհությունը Հանրապետական կուսակցության իշխանության նկատմամբ այնքան մեծ է, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունների արդյունքում ժողովուրդը փողոց դուրս եկավ եւ շարունակում է դուրս գալ։ Իշխանությունն ի՞նչ դասեր է քաղելու այս իրադարձությունից։

Ես չեմ կարծում, որ դա Հանրապետականի դեմ է, որովհետեւ միշտ էլ երկրում մի հարյուր հազար հոգի կարող է այլ կերպ մտածել։ Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլեւ դժգոհ էին իրենց ապրելակերպից ու ոտքի են կանգնել։ Եվ ես կարծում եմ, որ իրոք ժողովուրդը դժգոհելու տեղ ունի։

Եվ այդ դժգոհության արդյունքում ելք չգտնելով՝ արտագաղթում է։

Չխոսեմ այդ արտագաղթի մասին, որովհետեւ եթե սովետի ժամանակ Հայաստանի սահմանները մի օր բաց լինեին, ժողովրդի կեսից ավելին արդեն քոչած կլիներ արտերկիր։ Այսօր հայերն աշխարհում բարեկամներ ունեն, հարազատներ, գնալ-գալու կապերը շատացել են։ Մի մասն այդպես, մի մասը նեղացած։ Բայց ես չեմ կարծում, որ այդ արտագաղթը պիտի վնասի մեր քաղաքական կամ պետական հետագա ծրագրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ