Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Կամերային երաժշտության տան հարակից այգին, որը ժամանակին երեւանցիների զբոսանքի եւ հանգստի սիրելի տեղն էր, այսօր վերածվել է լքված, թափթփված վայրի:
Մայրաքաղաքի կենտրոնի՝ նախկինում մարդաշատ այգում, մշակութային օջախի բակում հիմա մետաղի ջարդոններ են թափված, կիսաքանդ սալիկներ, մաշված ու պոկված նստարաններ: Մանկական մի քանի ճոճանակներն էլ՝ ժանգոտած ու երեւի ճոճվելու համար էլ՝ վտանգավոր:
Երեւանի քաղաքապետարանը որտեղ ասես չի տեղադրում նորաոճ «Երեւան» գրառումով թանկարժեք նստարաններ, մինչդեռ այս այգին լրիվ անտեսված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Ամենաշատ