Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանություններին մոտ կանգնած շրջանակների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնից կարող է ազատվել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը եւ փոխարենը նշանակվել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը:

Թե որքանով սա իրականություն կդառնա, կերեւա մի քանի օրից: Մեր տեղեկություններով, վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը նման առանցքային պաշտոններում սեփական կադրերը նշանակելու պայման է դրել Սերժ Սարգսյանի առջեւ եւ նրանից ստացել այդ համաձայնությունը:
Մյուս կողմից էլ տեսակետ կա, թե Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնյաներից ինքն է ցանկանում ազատվել ու որպեսզի նրանց չնեղացնի, այդ պաշտոնանկությունները պատճառաբանում է այն հանգամանքով, որ Կարեն Կարապետյանը կադրային ազատ քաղաքականություն վարելու պահանջ է դրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ