Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. ««Երեկ մեռելոց էր, եւ եռաբլուր այցելողներին անակնկալ էր սպասվում։ Եռաբլուրի պանթեոն տանող ամբողջ ճանապարհին տեղադրվել են մեր Ազգային հերոսների մասին ցուցատախտակները։

Ուշագրավ է, որ առաջին հայացքից շատերի համար զարմանալի էր՝ ինչո՞ւ է եռաբլուրի անմիջապես մուտքի մոտ տեղադրվել ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների ջատագով, ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի ցուցատախտակը, իսկ Մոնթեի, Թաթուլ Կրպեյանի, բանակաշինության գործում իր մեծ ավանդն ունեցող սպարապետ Վազգեն Սարգսյանի ցուցատախտակները՝ Եռաբլուրի մուտքից անհամեմատ ավելի հեռու։

Ակնհայտ է, որ փորձել են Ազգային հերոսների նկարներն ըստ կոչումը ստանալու տարեթվերի տեղադրել։ Վերջինն այդ կոչմանն արժանացել է Ռիժկովը՝ 2008-ին, 2004-ին՝ Շառլ Ազնավուրն ու Քըրք Քըրքորյանը, 1999-ին՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, եւ այսպես շարունակ։ Բայց անհասկանալի է տրամաբանությունը՝ ինչո՞ւ սկսել Ռիժկովից, երբ նա վերջինն է։ Առաջինն Ազգային հերոսի բարձր կոչմանն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, հետո՝ Վիկտոր Համբարձումյանը։ Ի վերջո՝ Ռիժկովից հետո էլ Ազգային հերոսներ չե՞ն լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ