Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը համակուրսեցիներ են: Երեկ «Ժողովուրդ»-ը Սահակյանից փորձեց պարզել, թե ինչու Գեւորգ Կոստանյանը իրեն նշանակած մարմնին՝ Ազգային ժողովին, հրաժարականի դիմում չներկայացրեց, չնայած այդ պահանջը հստակ ամրագրված է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում:

Իրավիճակը Սահակյանը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց նոր Սահմանադրությամբ այդ հրաժարականների հետ կանչելու սկզբունքը մենք կանոնակարգ օրենքով նաեւ կանոնակարգել ենք, թե ինչպես են ԱԺ կողմից ընտրված պետական պաշտոնյաները, տարբեր մարմինների ղեկավարները ներկայացնում իրենց հրաժարականը: Նոր կանոնակարգով այդ ամենը կանոնակարգված է:

Հիմա Սահմանադրությամբ տրված է, որ դատախազին նախագահը ներկայացնում է, ԱԺ-ն ընտրում է, եւ հրաժարականն էլ ինքը ներկայացրել է հանրապետության նախագահին, եւ հանրապետության նախագահն էլ,  որպես ներկայացնող մարմին, ընդունել է գլխավոր դատախազի հրաժարականը եւ տեղյակ պահել կամ ուղարկել ԱԺ»:

Մի խոսքով, այդպես էլ անհասկանալի մնաց, թե «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջների կատարմանը ով պետք է հետեւի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ