Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունը շտապում է Հարկային նոր օրենսգիրքն ընդունել մինչեւ Համաշխարհային բանկը նոյեմբերին կգումարի իր ղեկավարների խորհուրդը։ Այդ ժամանակ էլ ՀԲ-ն կորոշի՝ շարունակի՞ ՀՀ-ին վարկեր հատկացնել թե ոչ։

Հայտնի է, որ միջազգային կազմակերպությունները վարկեր տալու համար ՀՀ-ի առաջ հարկային եկամուտները 60-70 մլրդ դրամով ավելացնելու պայման են դրել։ Իսկ Հարկային նոր օրենսգրքի ընդունումով իշխանությունները վարձում են հենց այդ պայմանը կատարել, հակառակ պարագայում 2017թ. դոնոր կազմակերպությունները մեր երկրին վարկ չեն տա։

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ նման պահանջ կա, բայց միաժամանակ ավելացրեց. «Մենք ինքներս արդեն գտնում ենք, որ, այո, եկամուտների ավելացման խնդիր ունենք, բայց դա հիմնականում տեսնում ենք ստվերի կրճատման մեջ»։ Միրումյանը, սակայն, հավելեց, որ նոր օրենսգրքի ընդունման արդյունքում 2017թ. կգանձվի խմիչքի եւ ծխախոտի 8,1 մլրդ դրամ ակցիզային հարկ, 2018-ին կավելանա բենզինի եւ սեղմած գազի ակցիզային հարկը կազմելով մոտ 17 մլրդ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ