Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ԱԳՆ-ի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա օրերին արտաքին գերատեսչության կազմում սպասվում են կադրային տեղաշարժեր: Այսպես, ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը կնշանակվի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում: Նրա փոխարեն փոխնախարարի պաշտոնը կզբաղեցնի Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Այս երկու նշանակումները ե’ւ նրանց սրտով են, ե’ւ նախարար Էդվարդ Նալբանդյանի:

Սակայն Նալբանդյանը դեռ չի կողմնորոշվել, թե ում նշանակի Մնացականյանի փոխարեն: Նախարարության վերեւներում թեկնածուի փնտրտուքը առայժմ բուռն քննարկումների փուլում է: Թերթի աղբյուրը նշում է, որ հավակնորդների շարքում է նաեւ ԱԳ նախարարի օգնական Վահագն Աթաբեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ