Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ.

Պարոն Պողոսյան, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում ներքաղաքական դաշտում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Կան իրարամերժ գնահատականներ: Շատերը կարծում են, թե ՀԱԿ-ը տեղապտույտ ունեցավ, ոչ մի արդյունքի չհասավ՝ հրաժարվելով արտահերթ ընտրությունների մտքից: ՀԱԿ-ը նույնիսկ սպառնացել էր, որ եթե իր պահանջները չկատարվեն՝ այս ու այն քայլերի կդիմի, բայց ոչինչ էլ չարեց:

Բայց կան նաեւ այլ գնահատականներ, որոնց հեղինակները հաշվի են առնում, որ քաղաքականության մեջ միաքայլ կոմբինացիաներ չեն լինում: ՀԱԿ-ի ձեռնարկները շատ ավելի բարդ, բազմաքայլ են, ունեցել են բավականին շատ, բազմաշերտ հետեւանքներ: ՀԱԿ-ը վերջին երեք տարիներին կատարած քայլերով հասավ նրան, որ դարձավ մեր ներքաղաքական դաշտի միակ լուրջ ընդդիմադիր ուժը: Պատահական չէ, որ իշխանությունը ուրիշ ոչ մի քաղաքական ուժի հետ առանձնակի բանակցություններ չի ունեցել, երկխոսության սեղանի շուրջ չի նստել:

ՀԱԿ-ը կարողացավ մենաշնորհել ընդդիմադիր դաշտը: Գուցե հենց սա էր ՀԱԿ-ի նպատակը: Եթե այդպես էլ չէ, ապա ՀԱԿ-ի արձանագրած այս արդյունքը բոլորովին էլ վատ ցուցանիշ չէ: Մեր վերջին՝ սեպտեմբերին արված հարցումները հաստատում են, որ ՀԱԿ-ը նոր ձեւավորվելիք խորհրդարանում ներկայացված լինելու նախադրյալներ ունեցող սակավ ուժերից է:

Հոկտեմբերին անցկացված մեկշաբաթյա շարունակական հանրահավաքների արդյունքը այս գնահատականներում փոփոխություն չմտցրե՞ց:

Մենք այսօր նոր հարցում ենք սկսում, առաջիկայում կունենանք ավելի թարմ տվյալներ: Բայց պետք չէ կարծել, թե ՀԱԿ-ի համակիրները ընդամենը նրանք են, ովքեր եկել են հրապարակ: ՀԱԿ-ի այս քայլերը նաեւ հստակեցրին ընդդիմադիր էլեկտորատի կողմնորոշումները: 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ