00:37 - 22.05
Դիտվել է 29268 անգամ
17-ամյա աղջիկը ժամադրվել է համագյուղացու հետ եւ դանակահարել նրան
15:23 - 22.05
Դիտվել է 25401 անգամ
Քրեական հեղինակության թոռը զորամասում կրակել է ծառայակցի վրա
00:51 - 23.05
Դիտվել է 16324 անգամ
Հովիկ Աբրահամյանը՝ բանակում ատամը կոտրելու, եղբայրներով քույրերի հետ ամուսնանալու , Ծառուկյանի աղջկա ձեռքը խնդրելու մասին (ֆոտո)
12:32 - 22.05
Դիտվել է 10998 անգամ
Հանրապետական պատգամավորն անբարոյական անվանեց Զարուհի Փոստանջյանին
13:56 - 22.05
Դիտվել է 9646 անգամ
Ես օլիգարխ չեմ. Գագիկ Բեգլարյան
«Իրատես de facto». Սամվել Ալեքսանյանը մնացել է «Green Card» շահելու հույսին
Դեկտեմբեր 13, 2011Թերթը գրում է, որ ՀՀ գործարար (չնայած այս «կարգավիճակը» մշտապես հերքող) պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ինչպես ինքն է խոստովանում, տարվա ընթացքում հաճախ է Դուբայ մեկնում, սակայն, պարզվում է, ուշքն ու միտքը Ամերիկան է։ «Լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, արդեն քանի տարի է՝ օլիգարխը դիմում է ԱՄՆ դեսպանատուն՝ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու, բայց ապարդյուն, մերժումների շարքը հաջորդում է մեկը մյուսին։ Այսինքն, Ալեքսանյանին մուտքի վիզա չեն տալիս, գուցե «մոնոպոլիստ» պիտակը նրանց է՞լ է վախեցնում։ Հետաքրքիր է, չէ՞, Ամերիկայում ինչպես կթարգմանեին «Լֆիկ Սամո» մականունը։
Այս առնչությամբ վերջերս մեզ զավեշտալի դրվագ պատմեցին։ Կար ժամանակ, երբ Սամվել Ալեքսանյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողքին նստելու ընդգծված սեր ուներ։ Այս «երանելի» օրերին գործարարը պարբերաբար խմբակցության պատգամավորներին առաջարկ-խնդրանք էր անում՝ միջնորդել, որ իրեն թույլ տան ԱՄՆ գնալ։ Սակայն այստեղ էլ նրա բախտը չէր բերում, օլիգարխին մերժում էին։ Թերեւս, խոշոր սուպերմարկետների ցանցի սեփականատիրոջ վերջին հույսը «Green Card» շահելն է, եթե, իհարկե, ստացվի»,- գրում է «Իրատես de facto»-ն: