Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ հարկային պարտավորությունները չկատարելու համար փաստաբան Վարդուհի Էլբակյանի գույքի, մասնավորապես` «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա արգելանք է դրվել: «Իսկ փաստաբանը հարկային պարտավորությունները չի կատարել, քանի որ իրեն էլ չեն վճարել Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց` վարձատրության մի մասը` մոտ 620 հազար դրամ:

«Երկիր»-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, թե խոստացել են, որ մոտ օրերս կվճարեն, սակայն կոնկրետ ժամկետ չեն նշել. «Չեն ասել, թե երբ, բայց սպասում եմ, որ մոտ օրերս կվճարվի, ու էս հարցերը կկարգավորվեն»:

Պայմանագիրն ի սկզբանե կնքվել է Տիգրան Առաքելյանի եղբոր հետ: «Վճարումները չգիտեմ ով է կատարել, ենթադրում եմ, որ Կոնգրեսը պիտի կատարեր, սակայն դա ինձ երբեք հուզող հարց չի եղել»,- նշեց փաստաբանը եւ հավելեց, որ ՀԱԿ-ի հետ աշխատում է 2008 թվականի մարտից, եւ մինչ այս նմանատիպ խնդիրներ չեն առաջացել»,- գրում է «Երկիր»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ