Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

-Այսօր կարծես պարզ է, ուրվագծվել է ապագա խորհրդարանի հնարավոր կազմը: Ի՞նչ կասեք այս առիթով:

Իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններից հետո հրապարակված ցուցակները վկայում են առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքների ծավալի մասին: Ցուցակները տեսնելուց հետո պարզ է, որ մեծ հույսեր կապել պետք չէ նոր ձեւավորվող քաղաքական մարմնի՝ խորհրդարանի հետ: Հերթական դակիչ ապարատն է լինելու: Ուրիշ հարց, եթե քաղաքական գործընթացներ գնային, որից հետո տեղի ունենար ընտրությունը: Բայց ցավոք, այսօր օբյեկտիվ ընտրությունների մասին խոսել անիմաստ է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ցուցակին, ապա ճիշտն ասած, ես սպասում էի, որ Խոսրով Հարությունյանից առաջ ցուցակում կլինի  Պրեսկոտի անունը, ավաղ, նրան չէին ընդգրկել ցուցակում: Երեւի շատ ծանր կտանի:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ