00:01 - 25.05
Դիտվել է 15775 անգամ
Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը Ղարաբաղում ոսկու տարածքնե՞ր է հայտնաբերել
19:03 - 25.05
Դիտվել է 11790 անգամ
Ուժեղ կարկուտ Լոռիի մարզում
15:56 - 25.05
Դիտվել է 9863 անգամ
Զայրացած տղամարդը սպանել է հղի բժշկուհուն
01:45 - 25.05
Դիտվել է 9331 անգամ
14-ամյա ջրահեղձված տղային ծնողները ղարաբաղյան պատերազմում զոհված հորեղբոր անունն էին դրել
07:01 - 25.05
Դիտվել է 8109 անգամ
«Ժողովուրդ». Դասախոսը կախվել է
«Հրապարակ». «Փարոսում» խարդախություններ են արել
Օգոստոս 04, 2012Աշտարակ քաղաքում «Փարոս» համակարգի աշխատողները փորձել են հնարամտորեն փող աշխատել նպաստի հույսին մնացած մարդկանց հաշվին:
«Թերեւս ինչ-որ մեկի հանձնարարությամբ, հերթական ամսական նպաստը բաժանելիս, փոստի աշխատակիցները բոլոր նպաստ ստացողներին ասել են, որ իրենք պետք է 5 հազար դրամ գույքահարկ վճարեն, իսկ ովքեր տրտնջացել են, թե վարձով են ապրում, աշխատողները նրանց հանդեպ «գթասրտություն են ցուցաբերել»՝ գումարի չափը նվազեցնելով: Որոշներին էլ հանձնարարել են, թե տանտիրոջը կասեք, թող բերի-մուծի:
Երբ քաղաքացիները կտրոն են պահանջել իրենց վճարումների դիմաց, նրանց պատասխանել են, որ մի քանի օրից գան-վերցնեն: Երեկ, սակայն, փոստից զանգել են գումարը վճարած քաղաքացիներին եւ հայտնել, որ գան իրենց գումարները հետ ստանալու:
Մեր հավաստի տեղեկություններով, երեկ արդեն «Փարոսի» եւ փոստի պետերին ու անօրինական դրամահավաքը կազմակերպած անձին հրավիրել են Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժանմունք եւ փորձել պարզել, թե ով է իրենց նման հրահանգ տվել: Այսինքն՝ խարդախությունը բացահայտվել է:
Երեկ մինչ ուշ երեկո նրանք դեռ ոստիկանությունում էին, բայց թե ինչ է պարզվել, դեռեւս հայտնի չէ, իսկ քաղաքացիներին փողերը դեռ հետ չեն տվել՝ պատճառաբանելով, թե պատասխանատուները ոստիկանությունում են, թող երկուշաբթի մոտենան»,- գրում է «Հրապարակը»: