Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն ի վերջո հանգեցնելու է նրան, որ առաջիկա նախագահական ընտրություններին այս երկու քաղաքական ուժերն ունենալու են մեկ միասնական թեկնածու՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի:

«Առավոտ»-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից ճշտեց՝ բացառո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, դեռ քննարկումներ չեն եղել: Ընդհանրապես որեւէ բան չի կարելի բացառել, բայց դեռեւս որեւէ քննարկում չկա, որեւէ որոշում չկա: Այնպես որ, հենց որ լինի՝ անպայման դուք կիմանաք: Բայց որեւէ տարբերակ ես չեմ բացառում»:

Հարցին՝ հնարավո՞ր է , որ սա այն տարբերակն է, որ առանց կրակ ծուխ չի լինում, այսինքն՝ կա նման տարբերակ՝ պարոն Մելքումյանը պատասխանեց. «Չէ,գիտեք ինչ, տարբեր վարկածներ կարող են լինել, որոնց հիմքերն այսօր չկան: Կան վարկածներ, որոնցից ամեն մեկի հավանականությունը տարբեր տոկոսներով կարող է արտահայտվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ