Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններից ոմանք ցանկություն ունեն աշխատելու մարզերում, իսկ պատճառը երթեւեկությունը նկարահանող սարքերն են՝ որքան շատանա դրանց թիվը, այնքան կքչանան ոստիկանների հաստիքները։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Որքանո՞վ է այս տեղեկությունն իրականությանը մոտ՝ փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մասնակիորեն հաստատելով լուրը, ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոչ թե կրճատումներ են լինելու, այլ փողոցներում ոստիկանների թիվը նվազելու է, քանի որ արդեն իսկ նկարահանող սարքեր կան։ Սա չի՞ նշանակում, որ ճանապարհային ոստիկաններ, որպես այդպիսիք, այլեւս աշխատանքի չեն ընդունվի, իսկ եղածներն էլ կազատվեն աշխատանքից։ «Ոչ, աշխատող ճանապարհային ոստիկանները սկսելու են այլ բնույթի աշխատանք իրականացնել»,- վստահեցրին ոստիկանությունից»,- գրում է «Իրատես de facto»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ