Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Ցանկանում եմ հավատալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով ԵԺԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած այն տեսակետին, որ հաշվի առնելով մայիսին միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկները` իշխանությունները հաստատակամ են փետրվարին անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

««Առհասարակ, կցանկանայի, որ օպտիմիզմս որեւէ կերպ չստվերվեր եւ չնվազեր, որովհետեւ ազատ-արդար ընտրություններն այս պարագայում` առավել, քան երբեւէ, այլընտրանք չունեն, եւ ՀՀ-ի ոչ միայն հետագա զարգացումը, այլեւ զարգացման ճակատագիրն ուղղակիորեն կախված է դրանից»,- կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Այն, որ նախագահը նաեւ «շոշափելի ֆինանսական աջակցության» ակնկալիքներ է հրապարակել եվրոպական ընտանիքի անդամներից` սկսած ժողովրդավարական բարեփոխումներն ավարտին հասցնելու համար, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է միայն կամք եւ ցանկություն»: Գումարներ պետք չե՞ն` Aravot.am-ի հարցին հակադարձեց. «Կարծում եմ` գումարներ հայթայթելու բազմաթիվ տեղեր կան: Մասնավորաբար, վերջերս աղմուկ հանած պատմությունները մատնացույց են անում աղբյուրները»,- մեջբերում է «Առավոտը»:


!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ