Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն օգոստոսին, ՀԱՊԿ գագաթնաժողովի օրերին, ջանք ու եռանդ չխնայեց «պատշաճ մակարդակով» ընդունելու Բելառուսի նախագահին, այս հանգամանքը մեծ դժգոհություն առաջ բերեց Ռուսաստանի քաղաքական վերնախավում: «Իրատես  de facto»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին բավականին կոշտ հայ օլիգարխին տեղեկացրել է նրա մոսկվացի «կուրատորը» եւ ավելացրել, որ եթե հրավերը կրկնվի, ապա պատասխան միջոցառումները շատ տհաճ կլինեն: «Այս «վերջին նախազգուշացումը» խուճապահար է արել ոչ միայն Ծառուկյանին, այլեւ քաղաքականության գծով նրա մերձավորներին, որոնք հույս ունեն, որ կրեմլյան աջակցությունը, հակառակ իշխանությունների ցանկությանը, «Բարգավաճ Հայաստանին» կօգնի՝ շատ տեղեր ապահովելու խորհրդարանական ընտրություներում»,-գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ